Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին երեքշաբթի TACC-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- ասաց գործակալության զրուցակիցը։
Flightradar24-ի փոխանցմամբ՝ այս պահին Երևանից «Վնուկովո» օդանավակայան է ուղևորվել Boeing ինքնաթիռ։ Առավոտյան «Շերեմետևո» մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։