Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, խոսելով Ուկրաինայում գործողության մասին, կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տալ զինվորականներին ավարտին հասցնել սկսածը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Մենք՝ ռազմիկներս, համաձայն չենք այս բանակցություններին, այս պայմանավորվածություններին, բայց սա է քաղաքական կամքը, մենք սրա համար ունենք նախագահ, ինչպես ինքն է ասում, այդպես էլ պետք է լինի։ Նահանջելու մտադրություն չունենք, և մենք կոչ ենք անում պետության ղեկավարությանը, ի դեմս նախագահի, որպեսզի մեզ թույլ տան ավարտին հասցնել սկսածը: Մենք ուրախ ենք աջակցելու և պաշտպանելու համար, մենք մաքրում ենք Ուկրաինան այս «բանդերականներից»»,- ասել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։