Գերմանիան հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխավոր հանդես գալու պատրաստակամության մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբեշթրայթը, հաղորդում է ТАСС-ը:
Գերմանիայի կառավարությունը չի մեկնաբանում Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները, հետևում է Ուկրաինայում իրավիճակի իրական զարգացմանը, հայտարարել է Հեբեշթրայթը։