Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները Կիևի մարզի Բուչա բնակավայրում խաղաղ բնակիչների սպանության մասին, հաղորդում է ТАСС-ը:
«Կիևի ռեժիմի կողմից հրապարակված բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինծառայողների ինչ-որ «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են»,- գործակալությունը մեջբերել է ռազմական գերատեսչությանը:
ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ ՌԴ ԶՈւ զինծառայողները այնտեղ գտնվելու ժամանակ Բուչա բնակավայրի բնակիչների նկատմամբ բռնի գործողություններ չեն իրականացրել:
Նշվել է նաև, որ ամբողջ ժամանակ, քանի դեռ քաղաքը գտնվում էր ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, քաղաքի հարավային ծայրամասերը, ներառյալ բնակելի թաղամասերը, շուրջօրյա գնդակոծվել են ուկրաինական զորքերի կողմից:
Պաշտպանական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամբողջությամբ լքել են Կիևի մարզի Բուչա բնակավայրը դեռևս մարտի 30-ին։ Ընդգծվում է, որ «հանցագործությունների վկայությունները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ քաղաք են ժամանել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները: