Տյումենի դատարանը Հայաստանի 33-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի դատական համակարգի մամուլի ծառայությունը:
Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քաղաքացին դատապարտվել է հինգ տարվա և երեք ամսվա ազատազրկման։ Նշվում է, որ տղամարդը 2019 թվականի հունիսի 7-ի առավոտյան փորձել է վերադարձնել նախկին կենակցուհուն՝ իմանալով, որ նա պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ: Նա կնոջը տարել է հանգստի բազա, որտեղ նրան ծեծելով ստիպել է հրաժարվել ամուսնությունից և վերադառնալ իր մոտ։
Տղամարդուն մեղավոր են ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 126 («մարդու առևանգում») և 318 («իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») հոդվածներով և ուղարկել խիստ ռեժիմի գաղութ: