Սերբիան մտադիր է Թուրքիայից ձեռք բերել Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք կուժեղացնենք մեր ավիացիան, ինչպես նաև կավելացնենք անօդաչուների թիվը։ Ես երկու օր առաջ Էրդողանի հետ զրույցում Bayraktar-ներ եմ խնդրել և խոստում ստացել, որ մենք հնարավորություն կունենանք արտահերթ գնել թուրքական Bayraktar-ներ»,- ասել է նախագահը։
Վուչիչը նաև հայտնել է, որ Սերբիան արդեն մեկ տարի է՝ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ 12 նոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ, դիտարկվում է ևս 12 օգտագործված ինքնաթիռների գնումն այլ երկրից: