Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է թերակղզու յոթ մունիցիպալիտետներում ահաբեկչական վտանգի բարձր («դեղին») մակարդակ սահմանելու մասին: Այս մասին Հանրապետության ղեկավարը գրել է իր Telegram-ալիքում։
«Դեղին» մակարդակը գործելու է ապրիլի 11-ից մինչև ապրիլի 26-ը։
«Ղրիմի Հանրապետության իրավապահ մարմինները, անվտանգության մարմինները, պետական իշխանության գործադիր մարմինները, ինչպես նաև մունիցիպալ կազմավորումների տեղական ինքնակառավարման մարմինները լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովման համար, – նշել է Ակսյոնովը: – Քաղաքացիների առօրյա կյանքում դա սահմանափակումներ չի առաջացնի»։
Ակսյոնովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ «դեղին» ռեժիմը նախևառաջ կանխարգելիչ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ ղրիմցիներին խնդրել է զգոն լինել և բոլոր կասկածելի դեպքերում հայտնել իրավապահ մարմիններին։