ԱՄՆ-ի Այովա նահանգի Մենլո քաղաքում 25 րոպեանոց ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը թռչնի կողմից «հարձակման» է ենթարկվել։ Թռչունը կեղտոտել է նրա բաճկոնը։
Նա այդ ժամանակ խոսել է ԱՄՆ-ում գնաճի մակարդակի աճի մասին ու որպես պատճառ նշել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Տեղի ունեցածից հետո Բայդենը շարունակել է ելույթը։ Ամերիկացիները սոցցանցերում ծաղրել են կատարվածը։