Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախում թույլ չտալը ԱՄՆ ազգային շահերի թվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Միչիգանի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսին։
«ԱՄՆ նախագահը պետք է վստահ լինի, որ նա հոգ է տանում ամերիկացի ժողովրդի շահերի մասին։ Այդ շահերից մեկն այն է, որ մենք մեր հնարավորությունների սահմաններում ուղղակի հակամարտության մեջ չմտնենք Ռուսաստանի հետ, որպեսզի խուսափենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն պատերազմի։ Մենք ցանկանում ենք վերջ դնել այդ պատերազմին և ռուսական ագրեսիային [Ուկրաինայում], այլ ոչ թե ընդլայնել այնպես, որ դա ոչ մեկին օգուտ չտա», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։