Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր կերպար նորաձևության իսկական սենսացիա է։
Էլեն Դեջեներեսի շոուին Քիմ Քարդաշյանն ասել է, որ տպավորիչ կերպարների համար նա պատրաստ է ամեն ինչի։ «Ինձ համար միևնույն է, թե որքան անհարմար կլինի, ինձ համար միևնույն է, թե որքան երկար պետք է քայլել այդ ուղղությամբ, ինձ համար միևնույն է, եթե ես պետք է հագնեմ տակդիրը և զուգարան չգնամ։ Ես պետք է դա անեմ», – ասել է աստղը։
Ի դեպ, տակդիրների մասին Քիմը չէր կատակում։ Պարզվում է, որ նա արդեն մի քանի պահուստային ունել։ «Ես գնել եմ մեծահասակների համար նախատեսված տակդիրներ, երբ փաստաբանի քննություն էի հանձնում, քանի որ ես չգիտեի, թե ինչպես այն կընթանա։ Ես կարծում էի, որ ստիպված կլինեմ այնտեղ նստել ութ ժամ անընդմեջ», – խոստովանել է աստղը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Քիմը իրավաբանի քննություն էր հանձնել (ճիշտ է, բազմաթիվ ձախողումներից հետո)։ Այժմ աստղը մտադիր է զարգանալ իրավաբանական ոլորտում։