ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Մարիուպոլի քաղաքային տարածքն ամբողջությամբ մաքրված է «Ազովի» զինյալներից, վարձկաններից և ԶՈՒ-ից:
Այս մասին շաբաթ հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական խմբավորման մնացորդները ներկայում ամբողջությամբ արգելափակվել են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում: «Իրենց կյանքը փրկելու նրանց միակ հնարավորությունն այն է, որ կամավոր վայր դնեն զենքն ու հանձնվեն», – ընդգծել է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ ապրիլի 16-ին ուկրաինական կողմի կորուստները կազմում են 23 367 մարդ: