Նոր Զելանդիայում երեք տարի «փախուստի մեջ» անցկացրած Շերեքապո մականունով մերինոս տեսակի ոչխարը առաջին սափրումից հետո դարձել է 18,6 կգ-ով ավելի թեթև։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Անցած շաբաթ Շրեկապոն հայտնաբերել են ժայռերի մեջ և շուտով բռնել են։
Ամենայն հավանականությամբ, կենդանին երեք տարի միայնակ թափառում էր բլուրներով, նշում է Թեքապո լճի Սոուդոն ոչխարաբուծական կայանի սեփականատեր Գևին Լոքսթոնը:
Լոքստոնի խոսքով՝ ավելի վաղ որսորդներն արդեն մի քանի անգամ տեսել են ոչխարին, բայց երբ նրանք բարձրացել են նրա հետևից, նրան գտնել չի հաջողվել:
Ոչխարաբույծը հավելել է, որ այն հանգամանքները, որոնց դեպքում Շրեկապոն «մենավոր» է դարձել, անհայտ են։
Կենդանին անվանել են Շրեքապո՝ ի պատիվ Թեքապո լճի և հայտնի ոչխարի Շրեկի, որի հետ 2014 թվականին «փախուստից» հետո խուզել են 27 կիլոգրամ բուրդ:
Լոքստոնը և նրա թիմը ոչխարն բռբելու կապակցությամբ բեմադրել է մի ամբողջ միջոցառում. Ֆերմերային շուկայում շուրջ 300 բնակիչ ականատես է եղել, թե ինչպես են խուզում նրա բուրդ. ոչխարաբույծի խոսքով՝ Շրեքապոն ընդամենը 14 կիլոգրամ մաքուր բուրդ է տվել, որը կարելի է օգտագործել հագուստի արտադրության համար։