Արտիստների ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան փակ է, հայտնվել է ավելի քան երեսուն մարդ։ Անունների ամբողջական ցանկը հրապարակել է «Известия» – ն։
Ցանկում շատ հայտնի մարդիկ կան։ Մասնավորապես, նրա մեջ են հայտնվել երգիչներ Սվետլանա Լոբոդան, Իվան Դորնը, Մոնատիկը, Անաստասիա Կամենսկիխը և Ալեքսեյ Պոտապենկոն (երբեմնի «Պոտապ և Նաստյա» դուետը), Սվյատոսլավ Վակարչուկը («Օկեան Էլզի») և Անդրեյ Դանիլկոն (հիմնականում հայտնի է որպես Վերկա Սերդյուչկա):
Ցուցակում հայտնվել են նրանք, ովքեր բացասաբար են արտահայտվել Ռուսաստանի և ռուսաստանցիների մասին, ոմանք՝ վիրավորական ձևով։
Հավելենք, որ նույն Լոբոդայի միջին հոնորարը Ռուսաստանում ելույթի համար կազմում էր 100-150 հազար եվրո, իսկ տոներին երգչուհին «արժեր» մոտավորապես կրկնակի թանկ: