ԱՄՆ-ն Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ կհատկացնի: այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ օգնության այդ փաթեթի մեջ մտնում են, մասնավորապես, ծանր հրետանին, զինամթերքը և մարտավարական անօդաչու սարքերը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ Կոնգրեսին հարցում ուղարկել Ուկրաինային ռազմական օգնության համար լրացուցիչ բյուջե հատկացնելու վերաբերյալ:
Գործակալությունը նշում է, որ ապրիլի կեսերին Բայդենը հավանություն է տվել անվտանգության ոլորտում Ուկրաինային 800 մլն դոլարի օգնության փաթեթին, որը ներառում է հրետանային համակարգեր, զրահամեքենաներ և ուղղաթիռներ: