Ռուսաստանի խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններում։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում Հայրենական պատերազմին զոհերին նվիրված ծառատունկի միջոցառման ընթացքում լրագորղների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից»,- լրագրողներին ասել է դեսպանը։