Աստված պահապան Հայաստանին, հայերին և բոլոր պարկեշտ ու ազնիվ մարդկան: Իր հետևորդներին դիմել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ձայնագրություն հրապարակելով։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է. 1915 թվականից ի վեր ներկայիս Թուրքիայի տարածքում մոտ 1,5 միլիոն հայ է սպանվել»,- ասվում է գրառման մեջ։
Անդրեասյանը նշում է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք ունի պատմություն, թե ինչպես են իրենց նախապապերը վերապրել ցեղասպանությունը։
«Իմ նախապապ Կարապետը վեց տարի կռվել է Անդրանիկի ջոկատում՝ պաշտպանելով հայերին թուրքերից։ Մեծ մայրս աղջիկների հետ փախել է, և ստիպված է եղել երկու աղջիկներին տալ մանկատուն՝ նրանց կյանքը փրկելու համար։ Երբ մի քանի տարի անց Կարապետ նախապապը վերադառնում է դուստրերի ապաստարան, պարզվում է, որ դուստրերին տարել են Ամերիկա, բայց նախապապս նախատատիս ասում է, որ դուստրերը մահացել են, որպեսզի ոչ ոք չփնտրի նրանց»,- ասում է Անդրեասյանը։
Անդրեասյանի խոսքով, իր հանգուցյալ Հռիփսիմե տատը չի էլ իմացել, թե երբ է իր ծննդյան օրը, քանի որ հալածանքներից հետո մեծ տատիկը չի կարողացել հիշել ճշգրիտ ամսաթիվը և ասել է, որ հիշում է, որ հասած խաղող է եղել, և տատիկի ծննդյան օրը նշել են հոկտեմբերին։
«Խորհրդային տարիներին քույրերին քառասուն տարի փնտրել են, բայց այդպես էլ չեն գտել։ Երևում է, ինչ-որ տեղ Ամերիկայում տատիկների շարքում շատ հարազատներ ունեմ, որոնց երբեք չեմ տեսել»,- գրում է Անդերասյանը։
Ազգային հողի վրա անձի նկատմամբ ցանկացած խտրականություն առաջացնում է իմ մերժումը՝ գենետիկ մակարդակով, ընդգծում է նա։
Անդրեասյանը հայտնում է, որ Թուրքիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ը Թուրքիայում պաշտոնական տոն է, որպեսզի տեղի բնակիչները շեղվեն Հայոց ցեղասպանության օրվանից։
«Թուրքիան ահաբեկչական պետություն է, որը հովանավորում է հայերի, հույների և քրդերի սպանությունները։ Իսկ ամենավատն այն է, որ սա ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որը փորձում է իրեն որպես առաքինություն ներկայացնել»,- նշում է Անդրեասյանը։
Անդրեասյանը նաև տեսանյութ է հրապարակել Հայաստանի մասին, որը ստեղծվել է իր եղբայրների հետ միասին և խոստացել նմանատիպ նոր տեսահոլովակ նկարահանել Հայաստանի մասին։
«Ցավում եմ, որ երկու տարվա ընթացքում մենք նոր կոնտենտ չենք նկարահանել այս օրվա մասին, բայց խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք շատ կարևոր բան կանենք մեզ համար։
Շնորհակալություն բոլորին: Աստված օրհնի Հայաստանը, հայերին և բոլոր պարկեշտ ու ազնիվ մարդկանց»,- գրել է նա։