ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը վերածի կոնկրետ գործողությունների։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում, երբ նախագահ Բայդենն առաջին անգամ միացավ Կոնգրեսին՝ Հայոց ցեղասպանության հարցում, նա հավանություն տվեց ԱՄՆ-ի ռազմական օգնության շարունակությանը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ հարկատուների կողմից:
ANCA-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ օգնությունը նյութապես ամրապնդում և բարոյապես խրախուսում է նավթով հարուստ բռնապետությունը, որը ձգտում է Հայաստանի դեմ ավարտել Հայոց Ցեղասպանության հանցագործությունը:
«Թուրքիայի վրա ոչ մի մշտական ճնշում չկա՝ նրան իր ներկայիս պարտականությունների հետ հաշվի նստելու, չի հակազդվում Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական, Անկարայի կողմից այդ հանցագործության շարունակական ժխտմանն ուղղված մարտահրավերին»,- ասել է Համբարյանը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2021 թվականին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Բայդենը կասեցրեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործողությունը՝ թույլատրելով ԱՄՆ-ի ռազմական օգնության շարունակումը Ադրբեջանին, ավտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 2020թ.-ի ավերիչ 44-օրյա պատերազմ սկսեց Հայաստանի և Արցախի դեմ: