Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը Մակրոնին կոչ է արել շարունակել իր աջակցությունը Հայաստանին և Արցախին։
Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձում: Ինչպես հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը, Արամ Ա-ն նշել է Ֆրանսիայի դերը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում:
Կաթողիկոսը, բարձր գնահատելով նախագահ Մակրոնի աջակցությունը հայ ժողովրդին և Հայ դատին, կոչ է արել Ֆրանսիային «շարունակել աջակցությունը Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»: