Ուկրաինայի դատախազությունը 2021 թվականին գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի դեմ այն բանից հետո, երբ դիվանագետը այցելել է Ղրիմ, հաղորդում է РИА новости-ն։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտին Ղրիմը դարձավ ռուսական տարածաշրջան, Ուկրաինան ոչ թե վերացրեց թերակղզում աշխատող իր ուժային գերատեսչությունների մարմինները, այլ նրանց տեղափոխեց Խերսոն: Ռուսական ուժային կառույցները ստացել են Ուկրաինայի «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի դատախազության» արխիվը, որը լքել են Խերսոնից փախած ուկրաինացի ուժայինները: Այդ արխիվի փաստաթղթերի մի մասը գտնվում է գործակալության տրամադրության տակ։
Նոր փաստաթղթերի թվում են Օսմանովի գործի մասին վկայող նյութերը։ Ինչպես պարզ է դառնում դրանցից, 2021 թվականի մարտի 6-ին «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի դատախազություն» էլեկտրոնային փոստով հարցմամբ դիմել է Ovqat.com ադրբեջանական տեղեկատվական-վերլուծական պորտալի գլխավոր խմբագիրը Հեյդար Օղուզին։ Նշվել է, որ, իրենց տեղեկություններով, «քրեական գործ է հարուցվել Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի դեմ՝ Ղրիմ այցի փաստով», և խնդրել է հայտնել, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը:
Չորս օր անց՝ 2021 թվականի մարտի 15-ին, գլխավոր խմբագրի անունով Ovqat.com ձևակերպվել է դատախազության պատասխանը, որը ստորագրել է նրա բաժնի պետ Եգոր Ռեբրովը: Նա հայտնել է, որ իրենց դիմում է ստացվել «Ուկրաինայի թյուրքերի ազգային խորհրդից» Մոլդովայում Ադրբեջանի դեսպան «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք՝ Ղրիմ թերակղզի» այցելելու մասին, և որ դատախազությունը քրեական գործի դատավարական ղեկավարումն իրականացնում է «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն մուտք գործելու կարգի խախտման փաստով»:
Նշվում է, որ Օսմանովն ինքը 2021 թվականի մարտի երկրորդ կեսին, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները իր վրա Ուկրաինայի հարուցած գործի մասին, ասել է, որ երբեք չի եղել Ղրիմում, և որ դրա հետևում կանգնած են որոշ ադրբեջանցի ակտիվիստներ: