Ամերիկայի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը և Փիթ Դևիդսոնը, նորամուտը նշել է Սպիտակ տանը թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընթրիքի կարմիր գորգին: Միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Այստեղ են հավաքվել վաշինգտոնյան քաղաքական լրագրության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և շոու-բիզնեսի աստղեր։
Ընդունելությանը ներկա էր նաև նախագահ Ջո Բայդենը։ Նա հյուրերին զվարճացրել է իր վարկանիշի մասին կատակով։ «Ես շատ ուրախ եմ այսօր լինել ձեզ հետ, ամերիկացիների միակ խումբը, որոնց վարկանիշն ավելի ցածր է, քան իմը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սա Քարդաշյանն ու Պիտ Դևիդսոնի առաջին համատեղ ելքը չէ։ Սիրահարները մի քանի շաբաթ առաջ հայտնվել էին աղմկահարույց Тhe Kardashians ռեալիթի-շոուի պրեմիերային։