Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն աջակցելու համար պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Պատերազմի առաջին օրը զանգահարել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, բայց Պուտինին չեմ զանգահարել։ Ես խոսեցի նրա հետ դեկտեմբերին՝ իր ծննդյան օրը, բայց այս անգամ ոչ, չեմ զանգահարել։ Ես ուզում էի հստակ ժեստ անել, որը կտեսներ ամբողջ աշխարհը, և դրա համար գնացի ռուս դեսպանի մոտ։ Ես նրան ասացի՝ խնդրում եմ, կանգ առեք»,- ասել է Հռոմի Պապը՝ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Քսան օր հետո խնդրեցի Կարդինալ Պարոլինին (Վատիկանի պետքարտուղար) Պուտինին հաղորդագրություն փոխանցել այն մասին, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա։ Մենք դեռ պատասխան չենք ստացել։ Ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի ցանկանում այդ հանդիպումը հենց հիմա անցկացնել»,-հայտարարել է Հռոմի Պապը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: