Նյու Յորքում տեղի է ունեցել Met Gala Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը Քիմ Քարդաշյանի հայտնվելն էր կարմիր գորգի վրա՝ նոր ընկերոջ՝ Պիտ Դևիդսոնի ուղեկցությամբ։
Հեռուստաաստղը վերստեղծել է Մերիլին Մոնրոյի լեգենդար կերպարը՝ հագնելով այն նույն «մերկ» զգեստը, որով հոլիվուդյան դերասանուհին մասնակցել է նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը։
Հատուկ զգեստի մասին լուրերը, որում ռեալիթի աստղը կանցնի Կոստյումի ինստիտուտի նվիրական կարմիր աստիճաններով, հայտնվել են միջոցառումից մեկ շաբաթ առաջ:
5 փաստեր Քիմ Քարդաշյանի Met Gala 2022-ում լեգենդար զգեստի մասին
1. Քիմի զգեստը նորաձևության պատմության մեջ ամենաիկոնիկ կերպարներից մեկն է, բայց միայն նրա նախորդ տիրուհու՝ Մերիլին Մոնրոյի շնորհիվ։ Հայտնի շիկահերը 1962 թ.-ի մայիսի 19-ին, այդ զգեստով առասպելական ելույթ է ունեցել Madison Square Garden-ում, որտեղ նա նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ծննդյան օրը երգել է Happy Birthday Mr President-ը։
2. 2016 թվականին զգեստը աճուրդում վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով։ (Ի սկզբանե 1960-ական թվականներին այն արժեր 1440 դոլար)։ Սակայն, պաշտամունքային հանդերձանքը պահվում է ոչ թե մասնավոր հավաքածուի միլիոնատեր տանը, այլ թանգարանում։
3. Դիզայներ-բրենդ Jean Louis. Ընդունված է կարծել, որ հենց այդ հանդերձանքից է սկսվել «մերկ» ուղին կարմիր գորգի վրա։
4. Ամենամեծ զարմանքն է առաջացրել այն փաստը, որ Քիմի վրա զգեստը շատ ամուր է «նստել»։ Իսկ որոշ անկյուններից նույնիսկ ազատ տեսք ուներ։
5. Որպեսզի կերպարն ամբողջական երևա, հանդիսությունից մի քանի ժամ առաջ Քիմը վերածվել է պլատինե շիկահերի։ Իսկ զգեստի փայլը լրացրել է 18 կարատանոց սպիտակ ոսկուց եւ Essential Lines գծից Cartier ադամանդներից պատրաստված զույգ ականջօղերը: