Ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1,3 մլրդ ֆունտ (1,6 մլրդ դոլար) կհատկացնի Ուկրաինային: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին ասված է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշա Սունակի՝ շաբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ:
«Մենք հաստատակամ ենք Ուկրաինայի բնակիչներին աջակցելու մեր պատրաստակամությունը: Լրացուցիչ 1,3 մլրդ ֆունտ սթերլինգ կօգնի ապահովել անհրաժեշտ ռազմական և գործառնական աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է: Մեծ Բրիտանիան գտնվում է առաջին գծում՝ Ուկրաինային տնտեսական, հումանիտար և պաշտպանական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: Մենք անդադար աշխատում ենք այդ հակամարտությունն ավարտելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ օգնության նոր փաթեթը կներառի 300 մլն ֆունտ ստեռլինգ (375 մլն դոլար) արժողությամբ մարտական տեխնիկա, որի մատակարարումների մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: