G7-ի երկրները պատրաստվում են կրճատել կամ արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը, հայտնել են Սպիտակ տանը:
«Այսօր G7-ի բոլոր երկրները պարտավորվել են աստիճանաբար դադարեցնել կամ արգելել ռուսական նավթի ներկրումը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իր հերթին վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռախոսազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն այդ երկրներին կոչ է անում հրաժարվել պարենային արտահանման սահմանափակումներից, որպեսզի թույլ չտա ճգնաժամ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պլանավորում էր G7-ի առաջնորդների հետ տեսաժողով անցկացնել, որին հրավիրված էր նաև Վլադիմիր Զելենսկին: