Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի` ելույթ ունենալով Գերմանական արհմիությունների ասոցիացիայի կոնգրեսում։
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում», – ասել է Շոլցը: Նա պնդել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին։