Անկարան ԱՄՆ-ին հարցում է ուղարկել Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 կործանիչների վրա տեղակայելու համար նախատեսված հրթիռների և ռադարների գնման համար, թուրքական իշխանությունների կողմից պահանջվող սարքավորումների ընդհանուր արժեքը գերազանցում է 400 մլն դոլարը, չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես նշում է հրատարակությունը, գործարքը կարող է նաև դառնալ 40 նոր F-16 կործանիչներ գնելու Անկարայի հարցման իրականացման բանալին: Նախկինում ամերիկացի օրենսդիրները դեմ էին Թուրքիայի կործանիչների վաճառքին, սակայն, պարբերականի աղբյուրների փոխանցմամբ, թուրք պաշտոնյաները հույս ունեն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդությունից հետո Կապիտոլիումի բլրի վրա այդ գործարքի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել: Կոնգրեսականների համաձայնության դեպքում ԱՄՆ-ը միաժամանակ սարքավորումներ և կործանիչներ կուղարկի արդեն 2022 թվականին: