Չինաստանի ավիացիոն կարգավորող մարմինը հայտնում է, որ հետաքննում է, թե ինչու է Tibet Airlines ավիաընկերության ինքնաթիռը հինգշաբթի թռիչքի ժամանակ դուրս եկել թռիչքուղուց և բռնկվել: Պատահարի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ինչպես երևում է համացանցում հրապարակված կադրերից, Airbus SE A319 օդանավի ճակատային հատվածը բռնկվել է և պատվել թանձր սև ծխով։
Թեև ինքնաթիռում գտնվող բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անվտանգ տարհանվել են, ըստ Weibo-ում հրապարակված Tibet Airlines-ի հայտարարության, 36-ը թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Փոխադրողը պետական սեփականություն հանդիսացող ազգային ավիափոխադրող Air China Ltd-ի դուստր ընկերությունն է:
Tibet Airlines TV9833/A319/B-6425 from Chongqing to Nyingchi was on fire during take-off this morning, details still not known. CKG/ZUCK closed for now. pic.twitter.com/CPL47fmfVk
— FATIII Aviation (@FATIIIAviation) May 12, 2022