73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը։
Այս մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը, հայտնում է TACC-ը։
«Նախագահի գործերի նախարարությունը հայտարարում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին ազգի առաջնորդ, նրա հովանավոր, պետության նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանի մահվան մասին։ Նա մահացել է այսօր՝ ուրբաթ, մայիսի 13-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրում համազգային սուգ է հայտարարվել, որը, ըստ հայտարարության, կտևի 40 օր, որի ընթացքում պետական դրոշները կծածանվեն կիսագնդի վրա։ Երեք օրով փակ են բոլոր նախարարությունները, պետական հիմնարկները և մասնավոր հատվածի ձեռնարկությունները։