Թուրքիան կարող է մեկուսացվել ՆԱՏՕ-ում, եթե արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Յուրաքանչյուր ոք, ով հարցականի տակ կդնի ՆԱՏՕ-ում համախմբվածությունը, մեկուսացվելու է»,- հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտնել է, որ դեռևս դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը: նա նշել էր, որ այդ երկրներն ահաբեկչական կազմակերպությունների համար հյուրատան են վերածվել: