Ուկրաինան Բելառուսի սահմանների մոտ կենտրոնացրել է մոտ 10 հազար զինծառայող և ժամանակակից սպառազինություն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կորոլը։
«Այսօր Ռովենի ուղղությամբ Ուկրաինան Բելառուսի Հանրապետության դեմ կենտրոնացրել է շուրջ 10 հազար զինծառայող։ Օվրուչյան ուղղությամբ 6 հազարանոց զորք է կենտրոնացել, Չերնիգովսկիում՝ 4,5 հազար»,- նշել է Բելառուսի գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալը։
Նրա խոսքով՝ «կան օբյեկտիվ տվյալներ, որ մեր (Բելառուսի) սահմանների մոտակայքում Օվրուչյան ուղղությամբ տեղակայված են ամերիկյան կայաններ»: «Ուկրաինացիները սահմանակից տարածքում ականապատում են ճանապարհները, կամուրջները, ուժեղացված պարեկություն են իրականացնում։ Բոլորը զինված են, բոլորը՝ մարտական զենքով, ուստի, ցանկացած սադրանք կարող է լինել»,- ասել է Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։