ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը խոսել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի և Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էրերի հետ: Օրակարգում Ուկրաինային լրացուցիչ օգնության ցուցաբերման հարցն է, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնումը, հաղորդել է ТАСС-ը։
«Այսօր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել ենք Ուկրաինայի աջակցությունը շարունակելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու հացրերը։ Մենք նաև քննարկել ենք այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք Իրանի հետ ԳՀՀԾ – ի պայմաններին վերադառնալու համար», – Twitter-յան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։