Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի՝ մայիսի 15-ին, հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև՝ իրենց զորակցությունը հայտնելու Հայաստանում ձևավորված «Դիմադրություն» շարժմանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի հանձնախումբը:
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվել են դեպի Արցախի փողոց: Հավաքվածների ուղերձը հստակ էր.
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թուրքացվելու, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու միակ լուծումն է, իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ՝ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին, Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ»: