Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Սադիր Ժապարովի հետ: Այս մասին «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկից առաջ կայացել է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:
Պուտին-Փաշինյան հանդիպման կամ նախատեսված հանդիպման մասին հաղորդագրություններ չկան։