Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է երկրի վարչապետ Ժան Կաստերսի հրաժարականը, РИА новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ելիսեյան պալատը:
«Ժան Կաստեքսն այսօր կառավարության հրաժարականի դիմումը փոխանցել է հանրապետության նախագահին, որն ընդունվել է», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախարարները կշարունակեն իրենց լիազորությունները մինչ նոր կառավարության նշանակումը: ԶԼՄ-ների տվյալներով՝ կառավարության նոր ղեկավար կդառնա Էլիզաբեթ Բորնը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ քաղաքական գործիչը չի ուզում մտնել նոր կառավարության կազմ։