Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անտեղի է համարում Թուրքիայի սակարկությունը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը:
«Ես չեմ կարծում, որ հիմա հարմար ժամանակն է օգտագործել այդ երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին այլ հարցերի շուրջ սակարկելու համար, որոնք կարող են ինչ-որ մեկի մտքով անցնել։ Ես ակնկալում եմ, որ այդ հարցը կլուծվի», – հայտարարել է Միցոտակիսը։ Նա նշել է, որ Հունաստանը պաշտպանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
Գործակալությունը գրում է, որ Հունաստանում քաղաքական մեկնաբանները նշում են, որ Թուրքիան պահանջներ է առաջ քաշում Ֆինլանդիային և Շվեդիային՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված խմբավորումների գործունեությանը մասնակից լինելու մեջ կասկածվողներին արտահանձնելու մասին և միաժամանակ ԱՄՆ-ին խնդրում է իրեն 40 ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի և նրա ևս 80 ինքնաթիռների արդիականացման մասին:
Տեղի վերլուծաբանները կարծում են, որ Եվրոպայի հյուսիսում երկու երկրների նկատմամբ պահանջները կարող են սակարկության գործիք լինել և ԱՄՆ-ից նոր սպառազինությունների ձեռքբերման հարցերով ճնշում գործադրելու միջոց: