Կենսաբանական զենքի արգելման միջազգային կոալիցիան կոչ է արել ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին «քաղաքական կամք դրսևորել և իրականացնել ԱՄՆ-ի բիոլաբորատորիաների վերացումը Ղազախստանի և Հայաստանի տարածքում, որոնք մտնում են պաշտպանական միության մեջ»:
Կոալիցիայի մասնակիցների խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ բիոլաբորատորիաների գործունեությունը հսկայական վտանգ է պարունակում բոլորի համար, իսկ դրանք ԱՄՆ-ի իրական ռազմական բազաներն են:
«Այժմ հատուկ սպառնալիք է ներկայացնում ամերիկացիների կողմից կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում, որոնք սահմանակից են Ռուսաստանին և Չինաստանին։ Ուկրաինայի ապառազմականացման և ապամիջուկայնացման ներկայիս հատուկ գործողությունը բացահայտել է Պենտագոնի կողմից ավելի քան 30 լաբորատորիաներում կենսաբանական զենքի մշակման բազմաթիվ փաստեր, և դա ապացուցում է ամենայն հավանականությամբ, որ նման ծրագրեր են իրականացվում նման օբյեկտներում և այլ երկրներում», – նշվում է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին հղած ուղերձում:
Հիշեցնենք, որ կենսաբանական զենքի արգելման միջազգային կոալիցիայի մեջ են մտնում կուսակցությունների, հասարակական միավորումների և փորձագետների ներկայացուցիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Պակիստանից և Բուլղարիայից: