«Մաքդոնալդսը» հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և բիզնեսը վաճառելու մասին
Ընկերությունը մտադիր է Ռուսաստանում «Մաքդոնալդս» ռեստորանների իր ամբողջ պորտֆելը վաճառել տեղի գնորդին։ Ընկերությունը մտադիր է նախաձեռնել այդ ռեստորանների «ապաարխիզացման» գործընթացը, ինչը հանգեցնում է անվանման, լոգոտիպի, բրենդինգի և «Մաքդոնալդս» մենյուի օգտագործման դադարեցմանը, թեև ընկերությունը կշարունակի պահպանել իր ապրանքանիշերը Ռուսաստանում:
Ընկերությունում նշել են, որ երկրում հարյուրավոր ռեստորաններ թողնելն ավելի անշահավետ է: «Մաքդոնալդսը» մտադիր է գտնել ցանցի տեղական գնորդ, որը կվճարեր ռեստորանների 62 հազար աշխատակիցների այնքան ժամանակ, քանի դեռ գործարքը չի փակվել:
Մարտի 8-ին ընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես կփակի իր 850 ռեստորանները Ռուսաստանում։ «Մաքդոնալդսը» խոստացել է երկրում 62 հազար աշխատակիցների աշխատավարձերը վճարել։