Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում քվեարկել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին դիմում ներկայացնելու օգտին: Այս մասին հայտնում է Interfax-ը։
200 պատգամավորներից Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու օգտին քվեարկել է 188-ը, դեմ է եղել 8-ը:
«Ֆինլանդիան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Գոյություն ունեցող այլընտրանքներից ՆԱՏՕ-ին անդամակցելը Ֆինլանդիայի համար ամենաուժեղ լրացուցիչ պաշտպանությունն է»,- հայտարարել է զեկույցով հանդես եկած արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Յուսսի Հալլա-ահոն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական այն կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ են: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ու Անկարային խնդրում է դադարեցնել գործընթացը: