ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին և Մոլդովային նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպես Ուկրաինային՝ իրենց տարածքում զինված հակամարտության ծագման դեպքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք ինչով կկարողանանք կօգնենք Վրաստանին մարտահրավերները հաղթահարելու հարցում։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Մոլդովան զգում են Ռուսաստանի վտանգը, և մենք պատրաստ կլինենք աջակցել նրանց այնպես, ինչպես դա անում ենք Ուկրաինայի դեպքում։ Բարեբախտաբար, Վրաստանում և Մոլդովայում պատերազմ չկա»,- նշել է Բորելը։