Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպանները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնեն մայիսի 18-ի առավոտյան
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ հայտեր կներկայացնեն մայիսի 18-ի առավոտյան: Այս մասին հայտնել է դաշինքում Ֆինլանդիայի ներկայացուցչության Twitter-ում։
«Ֆինլանդիայի դեսպան Կլաուս Կորխոնենը և Շվեդիայի դեսպան Աքսել Վերնհոֆը նամակներ կփոխանցեն, որոնք իրենց երկրների շահագրգռվածությունն են հայտնում ՆԱՏՕ – ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցում, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգին վաղը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով ժամը 09:00-ին):
Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի պաշտպանել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության առաջարկը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, 8-ը դեմ է արտահայտվել կազմակերպությանը անդամակցության հայտ ներկայացնելուն: Շվեդիայի կառավարությունը երկուշաբթի հավանություն է տվել դաշինքին անդամակցությանը: