Շվեդիան և Ֆինլանդիան, եթե ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, պետք է վերանայեն Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը և հրաժարվեն ահաբեկչական կազմակերպությունների աջակցությունից: Այս մասին Haberturk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահական խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։
«Մի կողմից, դուք տարբեր հարթակներից հանդես եք գալիս ի պաշտպանություն խաղաղ նախաձեռնությունների, մյուս կողմից՝ աջակցում եք ահաբեկչական կազմակերպություններին։ Մենք դժվարանում ենք հասկանալ [Շվեդիայի և Ֆինլանդիայի] վարվող քաղաքականությունը, դա կեղծավորություն է: ՆԱՏՕ – ին անդամակցության հաստատման մեր հիմնական պայմանը Սկանդինավյան երկրների հրաժարումն է ահաբեկչությանն աջակցելուց», – ասել է նա։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հավելել է, որ չէր սահմանափակվի այդ կոչով։ «Ես կառաջարկեի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ – ին, որոնք այս կամ այն չափով աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, հրապարակավ հրաժարվել նրանցից», – նշել է Սաֆին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտնել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի երկրներին տեղեկացրել է, որ «ոչ» է ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին անդամակցությանը: