ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս փուլում ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունների լույսի ներքո մտադիր չէ կապ հաստատել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այս պահին նման պլաններ չկան», – ասել է Սալիվանը։
Ֆինլանդիան և Շվեդիան չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը քրդական խնդրի նկատմամբ իրենց մոտեցումների պատճառով: