ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը:
Բայդենն իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել ակտիվացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները և հաստատել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերը, «ինչը թույլ կտա բարգավաճել ողջ Կովկասին և Տրանսկասպյան տարածաշրջանին»:
«ԱՄՆ-ն հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Մենք հույս ունենք ընդլայնել մեր հարաբերությունների առաջիկա տարիների և տասնամյակների համար», – ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: