«Գազպրոմ» ընկերությունը հաստատել է ֆիննական Gasum պետական էներգետիկ ընկերության գազի մատակարարման ամբողջական դադարեցումը՝ ռուբլով չվճարելու պատճառով: Այս մասին ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ։
««Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Gasum (Ֆինլանդիա) ընկերությանը՝ ռուբլով չվճարելու պատճառով: Մայիսի 20-ի աշխատանքային օրվա վերջի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ»- ը չի ստացել գազի մատակարարման դիմաց վճարումը Gasum (Ֆինլանդիա) ընկերությունից՝ ՌԴ նախագահի 31.03.2022 թ. թիվ 172 հրամանագրի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:
2021 թվականին «Գազպրոմ էքսպորտ»-ը Gasum ընկերությանը 1,49 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել, ինչը կազմել է Ֆինլանդիայում գազի սպառման ընդհանուր ծավալի 2/3-ը, նշում է «Գազպրոմը»: