Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմաբազան անօդաչուների հարձակմանն է ենթարկվել: Այս մասին հայտնում Է TACC-ը՝ վկայակոչելով Al-Hadath հեռուստաալիքին:
Հեռուստակայանի աղբյուրների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Զլիկան ճամբարի վրա, որը գտնվում է Բաշիկի շրջանում՝ Մոսուլից ոչ հեռու:
Ռազմական օբյեկտին հարվածներ են հասցվել պայթուցիկով լցոնված երկու անօդաչուների օգնությամբ։ Հայտնի չէ, թե ով է կանգնած այդ հարձակման հետևում: Նշվում է, որ մեկ ամիս առաջ բազայով արձակվել է վեց ռեակտիվ արկ։