ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի լարվածության աճին և չի նպաստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության ամրապնդմանը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին «Беларусь – 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Իհարկե, մենք այդ ընդլայնումը դիտարկում ենք որպես լարվածության աճի և տարածաշրջանի հետագա ռազմականացման նախադրյալ։ Դա իրականում չի ծառայում անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների»,- նշել է Զասը։
Նա կարծում է, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի է ադեկվատ արձագանքել ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնմանը։ «Պե՞տք է արդյոք մենք այս իրավիճակում ուժեղացնենք մեր ուժային ներուժը։ Մենք բավականաչափ ուժ և միջոցներ ունենք՝ արձագանքելու հնարավոր սպառնալիքներին, որոնք իրականում ի հայտ կգան այս իրավիճակում»,- նշեկ է նա։
Զասի խոսքով՝ «այժմ ՀԱՊԿ-ը նման կայացած միջազգային կազմակերպություն է, և բավական արդյունավետ»: «Այսինքն՝ սա ոչ միայն ռազմաքաղաքական դաշինք է, այլ նաև բազմաֆունկցիոնալ կազմակերպություն, որը պաշտպանում է այլ սպառնալիքներից։ Եվ ինչը նույնպես շատ կարևոր է՝ մենք ունենք ուժեղ մեխանիզմներ և իրավական բազա»,- ասել է Զասը։