Թայվանի հարցը չի վերանա ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններից, առավել ևս պետք է խուսափել կղզու խնդրի պատճառով ուղղակի բախումից: Այս մասին երկուշաբթի Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1675) Հենրի Քիսինջերը։ Նրա հետ զրույցը տեղի է ունեցել տեսակապով։
«Թայվանի պատճառով ուղղակի բախումից պետք է խուսափել։ Թայվանը չի կարող լինել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունների կենտրոնում։ Դրանց կենտրոնում պետք է լինեն հարաբերությունների սկզբունքները», – ասել է նա։
«ԱՄՆ – ն և Չինաստանը առաջիկա տարիներին պետք է հասնեն այն ըմբռնմանը, թե ինչպես կառուցել երկարաժամկետ հարաբերություններ», – հավելել է նա:
Քիսինջերը նաև կարծիք է հայտնել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը կմնան մրցակիցներ, բայց այդ հասկացությունից կախված կլինի «մրցակցություն» տերմինի կոնկրետ բովանդակությունը և այն, թե արդյոք դա ենթադրում է համագործակցության հնարավորություն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թայվանը ռազմական ճանապարհով պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին, եթե նման անհրաժեշտություն առաջանա: