Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ գրավոր համաձայնության անհրաժեշտության մասին՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցի քննարկումն սկսելու համար: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն աջակցել ահաբեկչությանը, և իրենց կոնկրետ քայլի մասին գրավոր համաձայնագիր է անհրաժեշտ։
Նրա խոսքով՝ երկու երկրների պատվիրակությունները Անկարա կժամանեն այսօր երեկոյան:
«Վաղը կայանալիք հանդիպմանն ընդհանուր սեղանի շուրջ կհավաքվեն Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան»,- ասել է նա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ քառակողմ հանդիպումը կարող է անցկացվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։
Ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկիզբը։ Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող ասել կողմ լինել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։