Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին անկախ և ինքնիշխան պետության համար պայքարում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր պաղեստինցի գործընկեր Ռիյադ ալ Մալիքիի հետ բանակցությունների արդյունքներով։
«Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինի եղբայրներին՝ անկախ և ինքնիշխան պետության համար պայքարում։ Թուրքիան առաջ է տանում երկխոսությունը Իսրայելի հետ, դրանք համաձայնեցնելով իր դիրքորոշումը Պաղեստինի հետ. Պաղեստինի պայքարին աջակցելը և Անկարայի հարաբերությունները Թել Ավիվի հետ երկու բոլորովին տարբեր հարցեր են», – նրա խոսքը մեջբերում է «Anadolu» գործակալությունը։
Սպասվում է, որ չորեքշաբթի Չավուշօղլուն բանակցություններ կվարի նաև Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։