Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան համատեղ խորհրդատվական խումբ են ստեղծել, որը կզբաղվի Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների հետաքննությամբ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Խորհրդատվական խումբը ռազմավարական խորհրդատվություն և օգնություն կտրամադրի ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերով Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի ստորաբաժանումներին, որը օրինական սահմանված մարմին է, որը պատասխանատու է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների և այլ դաժանությունների հետաքննության համար», – ասված է տեքստում:
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազությունը 42 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել Ուկրաինա՝ Ազգային իշխանություններին օգնություն ցուցաբերելու և 2022 թվականի մարտի սկզբին Ուկրաինայի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների հետաքննություններ անցկացնելու համա։